ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հնարավոր է

Հնարավոր է
10.04.2013 | 12:18

Մեր տեղեկություններով` իշխանական պլաններում որոշակի «կարիկտիրովկաներ» են տեղի ունեցել: Բանն այն է, որ իշխանական մեր աղբյուրները դեռ երեկ պնդում էին, թե նոր վարչապետի նշանակումը Սերժ Սարգսյանը կձգձգի մինչև վերջին օրը. հիշենք, որ Սահմանադրությունը նախատեսում է տասնօրյա ժամկետ` վարչապետի, քսանօրյա ժամկետ` կառավարության անդամների նշանակման համար:
Իշխանությունները հաշվել էին այնպես, որ այդ նշանակումները լինեն Երևանի ավագանու ընտրություններից հետո,, որպեսզի հասկացվի` քաղաքական ինչ «ռասկլադ» և ով` ում բարեկամն է:
Այսպիսով, չի բացառվում, որ նախորդ օրվա զարգացացումների արդյունքում այդ ժամկետները սեղմվեն, և Սերժ Սարգսյանը կառավարության ղեկավարի ու առանցքային պաշտոններում նշանակումները կատարի ավելի վաղ (նշում են` մեկ շաբաթվա ընթացքում):
Չնայած, Զորավար Վովա Գասպարյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ աղոթքից, Անդրիասին բերման ենթարկելուց հետո, կարծես, ամեն բան կրկին դարձ ի շրջանս յուր է լինում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ